Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Աֆրիկայում մահերի թիվը հատել է 2000-ի շեմը

Աֆրիկայում մահերի թիվը հատել է 2000-ի շեմը

624
0

Աֆրիկայում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 51 239-ի, որից 2006-ը՝ մահվան ելքով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով Առողջապահության համաշխարհային կազմակերպության տարածաշրջանային ներկայացուցչության հայտարարությանը։

ԱՀԿ տեղեկությունների համաձայն՝ համավարակի սկզբից այստեղ հիվանդությունից ապաքինվել է ավելի քան 17 000 մարդ։ Վարակման ամենաշատ դեպքերը գրանցվել են Հարավաֆրիկյան Հանրապետությունում՝ 7808, Եգիպտոսում՝ 7588, Մարոկոյում՝ 5382, Ալժիրում՝ 4997, Նիգերիայում՝ 3145 դեպք։

Աղբյուրը մանրամասնում է, որ հիվանդությունից մահվան ելքով ամենաշատ դեպքերը գրանցվել են Ալժիրում՝ 476, Եգիպտոսում՝469, Մարոկոյում՝182 դեպք։

Վերջին տվյալների համաձայն՝ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է 3 841 656 միլիոն մարդ, որից 265 589-ը՝ մահվան ելքով։ Վարակակիրների և մահվան դեպքերի թվով ԱՄՆ-ն առաջին տեղում է, այնուհետև հաջորդում են Իսպանիան, Իտալիան, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Գերմանիան, Թուրքիան։

Աղբյուրը՝ Tert.am

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ