Գլխավոր էջ Գլխավոր Երկրները կրկին կարող են կարանտինի վերադառնալ, եթե մեղմացումները ճիշտ չիրականացնեն. ԱՀԿ

Երկրները կրկին կարող են կարանտինի վերադառնալ, եթե մեղմացումները ճիշտ չիրականացնեն. ԱՀԿ

764
0

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը նախազգուշացրել է, որ երկրները կարող են կրկին վերադառնալ կարանտինային ռեժիմի, եթե սահմանափակումների մեղմացումը չիրականացվի փուլային եղանակով, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը:

Օնլայն ճեպազրույցի ժամանակ Գեբրեյեսուսը նշել է, որ կորոնավիրուսի համավարակն, ի վերջո, կնահանջի, սակայն այլևս երբեք հնարավոր չէ վերադառնալ նախկին վիճակին:

ԱՀԿ-ի ղեկավարը երկրներին ուղեցույցներ է տրամադրել՝ կապված տնտեսության վերաբացման հետ՝ հարկավոր է հաշվի առնել նոր դեպքերի նվազումը և վստահ լինել, որ առողջապահական համակարգը կարող է որոշել, մեկուսացնել և բուժել կորոնավիրուսի նոր դեպքերը: ԱՀԿ-ի ղեկավարը նաև ընդգծել է առողջապահական համակարգում ներդրումների կարևորությունը:

Գեբրեյեսուսը հայտնել է, որ ապրիլի սկզբից կազմակերպությանը զեկուցում են օրական շուրջ 80 հազար նոր դեպքի մասին:

Աղբյուրը՝ Shantnews.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ