Գլխավոր էջ Գլխավոր Թուրքիայում առողջացել է 4917 մարդ

Թուրքիայում առողջացել է 4917 մարդ

483
0

Թուրքիայում վերջին օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2253 նոր դեպք, գրանցվել է մահվան 64 դեպք, վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 131 744-ի, մահվան դեպքերի թիվը` 3584-ի: Այս մասին տեղեկացնում է NTV հեռուստաընկերության կայքը` հղում տալով երկրի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջային:

Օրվա ընթացքում Թուրքիայում անցկացվել է կորոնավիրուսի 30 303 թեստավորում, թեստերի ընդհանուր թիվը հասել է 1 234 724-ի: Առողջացել և հիվանդանոցներից դուրս է գրվել 4917 մարդ, առողջացածների ընդհանուր թիվը 78 202 է:

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 3 820 703 է, մահացել է 265 094 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 212 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ