Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Վրաստանի շտապօգնության բժշկի մոտ սխալմամբ ախտորոշել են կորոնավիրուս

Վրաստանի շտապօգնության բժշկի մոտ սխալմամբ ախտորոշել են կորոնավիրուս

796
0

Քարելի քացաքի շտապօգնության բժշկի մոտ մայիսի 2-ին սխալմամբ ախտրոշել են կորոնավիրուս: Հաջրդ 2 կրկնակի թեստերի պատասխանը եղել է բացասական:

Այսպիսով, Կախեթին շարունակում է մնալ «կանաչ գոտի». տարածաշրջանում կորոնավիրուսի հաստատված դեպքեր չկան:

Սխալի ստույգ պատճառը հայտնի չէ: Թե՛ առաջին, և թե՛ կրկնվող անալիզները կատարվել են Լուգարի ​​լաբորատորիայում: Օգտագործվել է ՊՇՌ տեխնոլոգիան, որը Վրաստանում անվանում են «ոսկու ստանդարտ»:

Վրաստանում կորոնավիրուսով հաստատված դեպքերի թիվը հասել է 610-ի: Օրվա ընթացքում երկրում հայտնաբերվել է 6 նոր վարակակիր: Ապաքինված հիվանդների թիվն աճել է 29-ով և հասել 269-ի:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ