Գլխավոր էջ Հարցազրույցներ Պապիլոմավիրուսը դատավճիռ չէ

Պապիլոմավիրուսը դատավճիռ չէ

2660
0

Մարդու պապիլոմավիրուսը փոխանցվում է մարդուց մարդուն մաշկի միջոցով կամ սեռական ճանապարհովՏարբերում են վիրուսի 100-ից ավել տեսակներՍա ամենատարածված սեռավարակն է:  Թեմայի շուրջ MedMedia.am-ը զրուցել է մանկաբարձգինեկոլոգբ.գ.թ Լիլիթ Հակոբջանյանի հետ: «Սեռական օրգաններիինչպես նաև մաշկային հյուսվածքների ՄՊՎով վարակվելը հնարավոր է միկրոտրավմաների առկայության դեպքումընդ որում՝ ՄՊՎների հավաքատեղի են ծառայում միզածորանըբարտոլինյան գեղձերըսերմնահեղուկը»,-ասաց բժշկուհին:

Գինեկոլոգի խոսքով՝ սեռական օրգանների ՄՊՎ վարակն ունի բարձր վարակելիությունմեկանգամյա սեռական հարաբերության հանգամանքներում վարակվածությունը կազմում է դեպքերի 60 տոկոսը: «ՄՊՎը հանդիսանում է անհրաժեշտբայց ոչ բավարար հանգամանք արգանդի վզիկի նեոպլազիայի համարՀիվանդության զարգացման նախապայմաններ են հանդիսանում սոցիալտնտեսական ոչ բարեհաջող վարկանիշն ու սեռական վարքըդիմադրողականության խախտումներըուղեկցող հիվանդություններըերիտասարդ տարիքըծխելըհղիությունըհեշտոցային բիոտոպի դիսբակտերիոզը»,-ընդգծեց մասնագետը:

Լիլիթ Հակոբջանյանի խոսքով՝ ինկուբացիոն շրջանը կազմում է 1-3 ամիս: «Դեպքերի մածամասնության մոտ ՄՊՎ-ը որոշ ժամանակ մնում է առանց ախտանիշերի: Արգանդի վզիկի in situ նեոպլազիաների (Intraepithelial) և քաղցկեղի in situ բարձր օնկոգեն ռիսկի ՄՊՎ-ի աճը սովորաբար տեղի է ունենում 5-ից 30 տարվա ընթացքում»,-մանրամասնեց բժշկուհին:

Անրադառնալով վարակի ախտորոշմանը, գինեկոլոգն ընդգծեց, որ ՄՊՎ-ի լաբորատոր ախտորոշումը անց է կացվում ցիտոլոգիական (բջջաբանական), հիստոլոգիական (հյուսվածքաբանական) բիոպտատների, ՄՊՎ-ի հակամարմինների բնորոշնամ, ԴՆԹ ՄՊՎ և Е7 օնկոսպիտակուցի բացահայտման հիման վրա:

«Բուժման մեթոդի ընտրության ժամանակ հաշվի է առնվում անամնեզը, սոմատիկ կարգավիճակը, նախորդող հակավիրուսային թերապիան, տեղակայումը, քանակը, սրածայր և տափակ կոնդիլոմների չափսերը»,-մանրամասնեց զրուցակիցս և ավելացրեց, որ ՄՊՎ վարակով հիվանդներին պետք է զգուշացնել, որ այս հիվանդությունը հանդիսանում է սեռական ճանապարհով փոխանցվող վարակ, ուստի հետազոտություն ու բուժում պետք է անցնեն զուգընկերները, իսկ թերապիայի ընթացքում և մոտակա 6-9 ամիսների ընթացքում խորհուրդ են տրվում հարաբերությունների ժամանակ կիրառել հակաբեղմնավորիչ պաշտպանական մեթոդներ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ