Գլխավոր էջ Գլխավոր «Ծնվել է հրաշք աղջնակ». Այնթապում շտապօգնության թիմը բարդ ծնունդ է ընդունել

«Ծնվել է հրաշք աղջնակ». Այնթապում շտապօգնության թիմը բարդ ծնունդ է ընդունել

528
0

Արտակարգ դեպք՝ արտակարգ պայմաններում: 05.05.2020 լուսադեմին, Մասիսի բժշկական կենտրոնի շտապօգնության բրիգադը մեկնել է կանչի (Այնթապի նշված հասցեով), սակայն, տեղ հասնելուն պես հասկացան, որ կանչը սովորական չէ ,այլ արտակարգ: Այս մասին գրված է «Մասիս բժշկական կենտրոնի» ֆեյսբուքյան էջում։

«Կնոջ մոտ արդեն սկսված էր ծննդաբերական գործունեությունը և գտնվում էր ակտիվ փուլում:
Շտապօգնության բժիշկ Աշոտ Առաքելյանը, բուժքույր Յաննա Գաբրիելյանը առանց հապաղելու սկսել են ընդունել ծնունդը:
Ծնունդը բարդ էր, առաջադրությունը` տոտիկային, ուստի ծննդօգնությանը միացել է նաև մեր մյուս բժիշկը `Դավիթը Գալստյան, ով մասնագիտությամբ մանկաբարձ-գինեկոլոգ է:

Ծնվել է հրաշք աղջնակ, բժիշկ Առաքելյանի կողմից կատարվել են ռեանիմացիոն գործողություններ, երեխայի և մոր վիճակը կայունացնելուց հետո իրականացվել է հոսպիտալացում:
Հիվանդանոցում թե՛ մոր ,թե՛ պտղի վիճակը գնահատվել է բավարար:

 

📢<<Արտակարգ դեպք>>📢<<Արտակարգ պայմաններում>>:👩‍🔬👨‍🔬Ճանաչեք մեր բժիշկներին…👇05.05.2020 լուսադեմին,Մասիսի Բժշկական…

Geplaatst door Մասիս բժշկական կենտրոն / Masis medical center op Dinsdag 5 mei 2020

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ