Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Կորոնավիրուսից մահացածների տարիքը երիտասարդացել է. Տիկարաձե

Կորոնավիրուսից մահացածների տարիքը երիտասարդացել է. Տիկարաձե

1165
0

Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեն հայտարարել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման չորս նոր դեպք, ինչի հետևանքով երկրում կորոնավիրուսային դեպքերի ընդհանուր թիվը ավելացել է՝ հասնելով 593-ի: Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»:

«Կարևոր է, որ մահացածների ընդհանուր թիվը 9 է: 58-ամյա կին է մահացել նախօրեին: Մեր բժիշկները շատ ավելի զգույշ կլինեն այս հարցում, մյուս հիվանդների հետ կապված, քանի որ արդեն ակնհայտ է, որ կորոնավիրուսային վարակից մահացածների տարիքը զգալիորեն երիտասարդացել է»,- ասել է Տիկարաձեն:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ