Գլխավոր էջ Գլխավոր Հայաստանում բուժաշխատողները վարակվել են կորոնավիրուսով միմյանց հետ ընդմիջում անելիս

Հայաստանում բուժաշխատողները վարակվել են կորոնավիրուսով միմյանց հետ ընդմիջում անելիս

2497
0

Հայաստանում դեպքեր են եղել, երբ բուժաշխատողները առանց պաշտպանական միջոցների իրար հետ ընդմիջում անելիս վարակվել են կորոնավիրուսով:

Այս մասին ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտկան հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նա նախ նշեց, որ ինչպես ամենուր, Հայաստանում էլ գրեթե անխուսափելի է, որ բուժաշխտողները չվարակվեն:

«Կարևոր է նաև նրանց շուտ հայտնաբերումը, միջոցառումներ ձեռնարկելը, որ պացիենտներին և իրենց մյուս գործընկերներին չվարակեն: Շատ կարևոր է գիտակցության բարձրացումը: Դեպքեր ենք ունեցել, որ, օրինա,կ պացիենտի հետ շփվելիս իրենք ամբողջովին պաշտպանված են եղել, սակայն իրար հետ շփվելիս, իրար հետ ընդմիջում անելիս անպաշտպան են եղել, և այդ ընթացքում վարակում է տեղի ունեցել»,-ասաց նախարարն ու վստահեցրեց, որ աշխատանքները շարունակական են լինելու:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ