Գլխավոր էջ Գլխավոր Քաղցկեղի դեմ դեղամիջոցը կփորձարկեն կորոնավիրուսի դեմ պայքարի համար

Քաղցկեղի դեմ դեղամիջոցը կփորձարկեն կորոնավիրուսի դեմ պայքարի համար

1292
0

Գիտնականները պլանավորում են քաղցկեղի դեմ բեմցենտինիբ (bemcentinib) փորձնական դեղամիջոցը թեսթավորել կորոնավիրուսային վարակի բուժման համար։ Այս մասին հայտնում է The Daily Mail-ը։

Բեմցենտինիբը դարձել է այն 6 դեղամիջոցներից մեկը, որը հավանության է արժանացել Մեծ Բրիտանիայի իշխանությունների կողմից՝ մարդկանց վրա շտապ փորձարկումների համար։ Այս շաբաթ կորոնավիրուսային վարակով 120 հոսպիտալացված պացիենտներ կսկսեն ընդունել այն։

Այովայի համալսարանից գիտնականների լաբորատոր հետազոտությունները ցույց են տվել, որ այս դեղամիջոցը կարող է ուժեղացնել օրգանիզմի իմունային ռեակցիան եւ խոչընդոտել թոքերի բջիջներ վիրուսի ընկնելուն եւ բազմանալուն։

Նշենք, որ բեմցենտինիբը, որը արդեն խոստումնալից արդյունքներ է ցույց տվել քաղցկեղի դեմ պայքարում, նախատեսված է տարեց մարդկանց եւ ուղեկցող ծանր հիվանդություններով պացիենտների համար, եւ չունի կողմնակի ազդեցություններ։

Աղբյուրը՝ news.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ