Գլխավոր էջ Գլխավոր Թուրքիայում վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 89 մարդ

Թուրքիայում վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 89 մարդ

594
0

Թուրքիայում վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 89 մարդ, մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասել է 3081-ի, տեղեկացնում է NTV հեռուստաալիքի կայքը` հղում տալով երկրի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջային:

Օրվա ընթացքում Թուրքիայում անցկացվել է 43 498 թեստավորում, գրանցվել է վարակման 2936 նոր դեպք: Վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 117 589-ի: Եվս 5231 վարակված առողջացել և դուրս է գրվել հիվանդանոցներից, առողջացածների ընդհանուր թիվը 44 040 է:

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 3 220 969 է, մահացել է 228 251 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 210 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին:

Աղբյուրը՝ tert.am

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ