Գլխավոր էջ Գլխավոր Նույնիսկ արտակարգ դրության ավարտից հետո վարակը հաղթահարված չի լինելու. Գևորգ Գրիգորյան

Նույնիսկ արտակարգ դրության ավարտից հետո վարակը հաղթահարված չի լինելու. Գևորգ Գրիգորյան

3144
0

Ընդհանուր առմամաբ կորոնվիրուսով վարակվածների թվերի դինամիկան դեպի լավը չի գնում: Վարակակիրների քանակը ավելանում է, մահացածներինը` նույնպես: Նույնիսկ չեն կարողացել արտակարգ դրության պայմաններում նվազեցնել աճման տեմպը: Այսինքն` դեռևս նոր վարակվածները ավելի շատ են քան բուժվածները, նոր հոսպիտալացվածները ավելի շատ են քան դուրս գրվածները: Այս մասին Yerevan Today-ի հետ զրույցում ասել է «Կոնսիլիում» ՀԿ նախագահ, առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը:

«Եթե մենք փորձում ենք ավելի ամբողջական պատկեր տեսնել, ապա հասկանում ենք, որ նույնիսկ արտակարգ դրության ավարտից հետո, երբ հանվեն սահմանափակումները, և մարդիկ գնանք աշխատանքի,  վարակը դեռևս հաղթահարված չի լինելու: Ուստի որքան վարչապետը պնդի` վարակի ողնաշարը կոտրվել է, միևնույն է խնդիրը առկա է»,- մանրամասնում է նա:

Նրա խոսքով ինքը դեռևս հունվարից բարձրաձայնել է, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել, սահմանափակումներ մտցնել, բայց ապարդյուն.

«Մարդիկ կային, ովքեր ասում էին` կորոնավիրուսը ում շունն է, հատուկ վարակ չէ, հատուկ միջոցներ կիրառելու կարիք չկա: Արդյունքում ստացվեց, որ մենք ժամանակավրեպ փակեցինք սահմանները, ժամանակավրեպ արգելեցինք տեղաշարժը, ժամանակավրեպ սկսեցինք պայքարը, և դեռևս ժամանակավրեպ գնում ենք առաջ»,- պարզաբանում է Գևորգ Գրիգորյանը

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ