Գլխավոր էջ Նորություններ Արթիկ համայնքում կորոնավիրուսի մեկ դեպք է հաստատվել․ վերջինիս ընտանիքի անդամները մեկուսացվել են

Արթիկ համայնքում կորոնավիրուսի մեկ դեպք է հաստատվել․ վերջինիս ընտանիքի անդամները մեկուսացվել են

1037
0

Արթիկի համայնքում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակի 1 դեպք, տեղեկացնում է Արթիկ համայնքի օպերատիվ շտաբը։

«Մեր համաքաղաքացու մոտ թեստավորման արդյունքը դրական է եղել։ Օպերատիվ շտաբը միաժամանակ տեղեկացնում է, որ կազմակերպվում են տվյալ անձի ընտանիքի մյուս անդամների մեկուսացումը, ճշտվում շփման շրջանակը։

Նոր կորոնավիրուսային հիվանդության հետագա տարածումից խուսափելու համար ևս մեկ անգամ խնդրում և կոչ ենք անում տնից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում, խուճապի չմատնվել՝ պահպանելով սանիտարահիգիենիկ բոլոր կանոնները։

Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար կոչ ենք անում հետևել պաշտոնական լրահոսին», — ասված է հայտարարության մեջ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ