Գլխավոր էջ Նորություններ Նախարարը մեծացնում է հիվանդանոցներում բուժվողների քանակը․ ինչքան շատ հիվանդ, այնքան շատ ֆինանսավորում

Նախարարը մեծացնում է հիվանդանոցներում բուժվողների քանակը․ ինչքան շատ հիվանդ, այնքան շատ ֆինանսավորում

4613
0

Գնալով ավելի շատ մարդիկ են սկսում խոսել այն մասին, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, հնարավոր է, մանիպուլացնում է կորոնավիրուսով վարակված, առողջացած, բուժվող և փաստացի բուժված անձանց վիճակագրական թվերը՝ ինչ-ինչ խնդիրներ լուծելու համար:
Առողջապահության համակարգում խոսում են, որ ներկայումս սկսել են ուռճացնել հատկապես կորոնավիրուսով փաստացի բուժվողների թվերը: Այսօր, օրինակ, ՀՀ ԱՆ-ն պաշտոնապես հրապարակել է, որ 24.04.2020թ. դրությամբ փաստացի հիվանդանոցային բուժում է ստանում 841 պացիենտ, առողջացել է 728-ը, մահացել՝ 27-ը, իսկ ընդհանուր վարակվածները 1596-ն են: Թվեր, որոնք առաջին հայացքից անգամ կասկածելի են թվում։

Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է նախարարը մեծացնում հատկապես հիվանդանոցներում բուժվողների քանակը: Պատասխանն ավելի քան պարզ է: Բուժվող յուրաքանչյուր հիվանդի համար միջոցներ են դուրս գրվում և պետական բյուջեից, և COVID-19 հիմնադրամից: Ինչքան շատ հիվանդ, այնքան շատ ֆինանսավորում: Ինչքան շատ հիվանդ, այդքան շատ հիմքեր՝ պահուստային ֆոնդից գումարներ պահանջելու, նոր հիվանդանոցներ ներգրավելու, նրանցում վերանորոգում և վերազինում իրականացնելու համար՝ հիմնականում առանց մրցույթներ հայտարարելու, և մեկ անձից գնումներ կատարելով: Համակարգի մեր աղբյուրը փաստում է, որ իրականում բուժում ստացողների թիվը պակաս է հրապարակվողից, իսկ քանի որ այդ թվերը երկար թաքցնել չի ստացվի, ապա Թորոսյանը պարբերաբար սրբագրում է վիճակագրական տվյալները՝ մի քանի օր շարունակ մեծ կամ փոքր թվեր հրապարակելով: Չենք զարմանա, որ մոտ օրերս, օրինակ, կտրուկ ավելանան առողջացածները և դուրս գրվածները:

Ասում են, որ այս մանիպուլյացիաների մասին արդեն կասկածներ ունի նաև պարետը՝ Տիգրան Ավինյանը և ներկայումս փորձում է սեփական խողովակներով ճշտել իրականում բուժվողների, բուժվածների եւ հիվանդների քանակը: Եթե նրա կասկածները հաստատվեն, Արսեն Թորոսյանին տհաճ խոսակցություն եւ այլ հետեւանքներ են սպասվում: Սպասենք մոտակա օրերին հրապարակվող թվերին:

Աղբյուր՝ hraparak.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ