Գլխավոր էջ Նորություններ Վարակակիրների թվի նույն աճի տեմպը ունենք՝ 3-5 տոկոս․ Արսեն Թորոսյան

Վարակակիրների թվի նույն աճի տեմպը ունենք՝ 3-5 տոկոս․ Արսեն Թորոսյան

3461
0

Կորոնավիրուսի վարակակիրների թիվը վերջին շրջանում ունի աճի նույն տեմպը, որ տատանվում 3-5 տոկոսի սահմաններում։ Այս մասին «Հեռանկարի» հեռավար հաղորդման ժամանակ հայտնել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նրա խոսքով՝ տոկոսներից բացի կարևոր են բացարձակ թվերը։ Թորոսյանը բացատրեց, որ այդ թիվը ավելի կարևոր է հատկապես Հայաստանի կարողությունները կանխատեսելու համար։ Նախարարի խոսքով՝ այս պահի դրությամբ ակտիվ վարակակիրների թիվը այնքան չէ, որ առողջապահական համակարգը չհասցնի։ Թորոսյանի խոսքով՝ առայժմ մեծ թվով տեղեր կան թե՛ հիվանդանոցներում, թե՛ հյուրանոցներում, որտեղ տեղավորում են ախտանշաններ չունեցող վարակակիրներին։

Թորոսյանը պարզաբանեց, որ այս ամենը նշանակում է, որ զգոնությունը թուլացնելու առիթ չկա․ պետք է պահպանել սոցիալական հեռավորությունը և ախտահանման պահանջները։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ