Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Ինչու՞ է վիտամին D-ն կարևոր կարանտինի ժամանակ և ինչի՞ հետ են այն...

Ինչու՞ է վիտամին D-ն կարևոր կարանտինի ժամանակ և ինչի՞ հետ են այն ուտում

1169
0

Անգլիայի առողջապահության վարչությունը խորհուրդ է տվել գարնանը եւ ամռանը ամեն օր վիտամին D ընդունել, քանի դեռ կարանտինը շարունակվում է:

Սովորաբար մենք ստանում ենք այն բավարար չափով, երբ դրսում ժամանակ ենք անցկացնում, քանի որ այն արտադրվում է, երբ մեր մաշկի բաց հատվածները հայտնվում են արևի ճառագայթների ազդեցության տակ։

Այն կոչվում է նաեւ «արեւի վիտամին» եւ այն օգնում է մեր մարմնին պայքարել վարակների դեմ, ինչը հատկապես կարեւոր է ներկայիս համաճարակի ժամանակ:

Ո՞ւմ է օգտակար վիտամին D ընդունելը

Նույնիսկ մինչեւ կորոնավիրուսի համաճարակը բրիտանացիները խորհուրդ են տվել ընդունել 10 մկգ վիտամին D ամեն օր ձմռան ր աշնան ամիսներին (հոկտեմբերից մինչեւ մարտ) կամ ամբողջ տարին, եթե նրանք բավարար ժամանակ չեն անցկացնում փողոցում:

Սակայն ներկա իրավիճակում, երբ բոլորին հանձնարարված է նստել տանը, այդ կարեւոր վիտամինի պակասը կարող է ավելի սուր զգացվել։

Անգլիացի մասնագետները խորհուրդ են տալիս վիտամին D-ն ընդունել դեղահաբերի կամ կապսուլաների ձևով,  եթե դուք՝

— գրեթե չեք լինում փողոցում, օրինակ, եթե դուք ստիպված եք պաշտպանել ձեր առողջությունը (սրտի վիրահատությունից, ծանր հիվանդություններից եւ այլն),

-ապրում եք ծերանոցում,

— սովորաբար հագնում փակ հագուստ, երբ դուրս եք գալիս տնից:

Մաշկի մուգ գույն ունեցող մարդիկ նույնպես կարող են «արեւային վիտամին» չստանալ, նույնիսկ եթե նրանք պարբերաբար փողոցում ինչ-որ ժամանակ են անցկացնում։

Ինչո՞ւ է մեզ պետք վիտամին D 

Վիտամին D-ն ամրացնում է ատամները, ոսկորները եւ մկանները.

Նրա պակասը վաղ մանկությունից կարող է առաջացնել ռախիտ-ոսկրային թերզարգացում եւ կմախքի դեֆորմացիա, իսկ մեծահասակների մոտ՝ օստեոմալացիա, ոսկորների փափկեցում՝ դրանց ոչ բավարար հանքայնացման պատճառով, այսպես կոչված, «մեծահասակների ռախիտ»։

Որոշ ուսումնասիրությունների համաձայն, այս վիտամինն օգնում է մեզ պայքարել սովորական մրսածության եւ գրիպի դեմ, թեեւ չկա հավաստի տվյալներ, որ վիտամին D-ն բարձրացնում է իմունիտետը:

Որոշ ուսումնասիրություններ կապում են վիտամին D ցածր մակարդակը եւ սեզոնային դեպրեսիան. կան նույնիսկ տվյալներ, որոնք խոսում են այն մասին, որ այս վիտամինի պակասը կարող է ազդել նյարդային համակարգի գործունեության եւ հոգեկան առողջության վրա:

 Կարելի՞ է այն ընդունել մեծ չափաբաժիններով։

Դա անել չարժե։ Չնայած նրան, որ վիտամին D-ն  կենսաակտիվ սննդային հավելումների ձեւով շատ անվնաս է, բայց եթե այն ընդունենք ամեն օր և մեծ չափաբաժնով, ապա  դա կարող է վնասել.

Անվտանգ չափաբաժինները հետեւյալն են՝

-1-ից մինչեւ 10 տարեկան երեխաները ‘ օրական 50 մկգ-ից ոչ ավելի,

-մինչև 12 ամսական երեխաներ ՝ օրական 25 մկգ-ից ոչ ավել,

-մեծահասակները օրական 100 մկգ-ից ոչ ավելի, իսկ բիոհավելումների տեսքով՝ օրական 10 մկգ:

Որոշ դեպքերում, եթե հիվանդի մոտ ախտորոշվել է վիտամին D-ի դեֆիցիտ, բժիշկը կարող է նշանակել ավելի բարձր չափաբաժիններ:

Որոշ հիվանդությունների, ինչպիսիք են երիկամների հիվանդություննեը, օգտագործել վիտամին D խորհուրդ չի տրվում:

Կարո՞ղ է նա պաշտպանել կորոնավիրուսից:

Ոչ, չի կարող։ Չկան ապացույցներ, որ այս վիտամինը ինչ-որ կերպ պաշտպանում է կորոնավիրուսի վարակից:

Այնուամենայնիվ, մասնագետները կարծում են, որ պանդեմիայի ժամանակ այն անօգուտ չէ։

Վիտամին D-ի պարունակությամբ հավելումները կբարելավեն նրանց ինքնազգացողությունը, ում օրգանիզմում բավարար քանակությամբ վիտամին չկա:

Որոշ փորձագետներ մարմնի մեջ վիտամին D-ի պակասի եւ հիվանդության ավելի ծանր ընթացքի միջեւ կապ են տեսնում՝ կորոնավիրուսով վարակվելու դեպքում: Միեւնույն ժամանակ, նման հիվանդների մոտ հաճախ կան  բարդությունների այլ պատճառներ , այնպես որ դեռ դժվար է կատարել միանշանակ եզրակացություն.

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ