Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը գերազանցել է 50 000-ը. Worldometers

ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը գերազանցել է 50 000-ը. Worldometers

538
0

ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը գերազանցել է 50 000-ը: Այս մասին են վկայում Worldometers կայքի՝ իրական ժամանակում փոփոխվող տվյալները:

Վերջին տեղեկությունների համաձայն՝ ԱՄՆ-ում վարակվել է 886 442 մարդ: Վարակվածների ցուցանիշով, ինչպես նաև մահացության մակարդակով Միացյալ Նահանգներն աշխարհում առաջին տեղում են:

Կայքի տվյալներով՝ 85 922 մարդ ապաքինվել է, բուժումը շարունակում է 750 284-ը, որից 14 997-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է ավելի քան 200 երկրում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ