Գլխավոր էջ Գլխավոր Գործատուն պետք է ապահովի իր աշխատողների տեղաշարժը. փոխնախարար

Գործատուն պետք է ապահովի իր աշխատողների տեղաշարժը. փոխնախարար

745
0

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալն Վարոս Սիմոնյանը հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ պարետատան նոր որոշմանը, որով որոշ տնտեսվարողների գործունեույթունը թույլատրվում է:Նա նշեց, որ դա արվում է փուլային եղանակով:Նա թվարկեց գործունեության այն տեսակները, որոնք թույլատրվել են:

Լրագրողները հետարքրքվեցին, թե արդյոք տվյալ գործունեություն իրականացնողը պետք է որևէ փաստաթուղթ ներկայացնեի, որպեսզի աշխատի, փոխնախարարը նշեց. «Ոչ դրա համար ոչ մի փաաստաթուղթ պետք չէ:Հաստատվել են անվտանգության կանոններ, որոնք տարածվում են գործունեություն իրականացնող բոլոր սուբյեկտների վրա, որպեսզի ապահովեն իրենց աշխատողների անվտնագությունը և կանխեն վարակի տարածումը: Լրացուցիչ երկու կանոն` նախապայման է ավելացել: Գործատուն պետք է ապահովի իր աշխատողների տեղաշարժը, այսինքն մեքենա կամ տրանսպորտային միջոցով ապահովի և գործի ժամին աշխատողները չպետք է դուրս գան գործի վայրից»:

Հարցին, արդյոք կոսմետիկայի և հագուստի խանութների նկատմամաբ սահմանափակումները վերացել են և նրանք կարող են աշխատել, Սիմոնյանը պատասխանեց, որ նման որոշում չկա:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ