Գլխավոր էջ Գլխավոր Առողջապահության նախարարությունը խախտել է ՀՀ Սահմանադրությունը

Առողջապահության նախարարությունը խախտել է ՀՀ Սահմանադրությունը

4628
0

Կոնսիլիում ԱՀԿ-ն հայտարարություն է տարածել: Ամբողջական հայտարարությունը ստորև

Ի գիտություն

<<Կոնսիլիում>> ԱՀԿ նախագահ Գևորգ Գրիգորյանի անունից սույն թվականի ապրիլի 9-ին՝ օգտվելով և հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 51-րդ հոդվածը, << Տեղեկատվության ազատության մասին>> ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1- ին, 9- րդ հոդվածի 7-րդ հոդվածի 4-րդ և 10-րդ 4-րդ մասերը, ինչպես նաև 12-րդ հոդվածի 4-րդ կետերը հարցում է ուղարկել ՀՀ Առողջապահության Նախարարությունը։ Հարցադրումները վերաբերվում են ՀՀ- ում դեղորայքային պատրաստվածությանը պանդեմիայի դեմ։ Հարցման պատասխանները թույլ կտան հասկանալու թե դեղորայքային ի՞նչպիսի պատրաստվածություն ունենք Հանրապետությունում հայտարարված արտակարգ իրավիճակի պայմաններում, մասնավորապես COVID 19 -ի դեմ պայքարելու համար։
Սակայն ՀՀ Առողջապահության նախարարությունը խախտելով ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 2-րդ մասը առ այս պահը չի պատասխանել հարցմանը, մինչդեռ տեղեկատվություն ստանալու հարցման կարգը կանոնակարգված է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով, որում հստակ սահմանված են հարցմանը պատասխանելու պահանջները։ Դրանք են ․
• եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը հրապարակված չէ, ապա դրա պատճենը դիմողին է տրվում հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում.
• եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը հրապարակված է, ապա տվյալ հրապարակման միջոցի, վայրի և ժամկետի մասին տեղեկությունը դիմողին է տրվում հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում.
• եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այդ տեղեկությունը դիմողին է տրվում դիմումն ստանալուց հետո՝ 30-օրյա ժամկետում, որի մասին հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, գրավոր տեղեկացվում է դիմողին՝ նշելով հետաձգման պատճառները և տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը։
Ստորև ներկայացնում ենք ուղարկված հարցման պատճեն․
Կարծում ենք, որ ընթերցողը կընդունի հարցման անհերքելի կարևորությունը, հատկապես տվյալ ժամանակահատվածում և իրավիճակում, որում հայտնվել ենք բոլորս։ Արդյո՞ք հարցման պատասխանը չի ուղարկվում միտումնավոր, թ՞ե տեղի է ունեցել տեխնիկական սխալ։ Տրամաբանորեն ծագած այս հարցի բարձրաձայնումը կանխելու նպատակով շտապում ենք նշել, որ հարցում ուղակելուց հետո ՀՀ ԱՆ-ից ստացել ենք հեռախոսազանգ, հարցման պարզաբանման համար, սակայն նույնիսկ պարզաբանումից հետո հարցման պատասխանը չի տրամադրվել։ Արդյո՞ք կարել է ենթադրել, որ ներկայացված հարցերը ՀՀ ԱՆ-ի , այսպես ասած, քիմքին հաճո չեն, եթե այո, ապա ՀՀ դեղորայքային պատրաստվածությունը և նախաձեռնվող միջոցառումները էլ ավելի մտահոգիչ են, քան կարելի էր պատկերացնել նախքան հարցում ուղարկելը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ