Գլխավոր էջ Medmedia TV 10 քաղաքացու վիճակ գնահատվում է ծայրահեղ ծանր

10 քաղաքացու վիճակ գնահատվում է ծայրահեղ ծանր

4561
0
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր կառավարության նիստի ժամանակ ներկայացրեց հանրապետությունում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը:
Նախարարը նշեց, որ կա հաստատված նոր 50 դեպք, բուժված 26 քաղաքացի, գումարային՝ 1523 դեպք, այս պահին ակտիվ բուժման մեջ գտնվողների թիվը 840 է, բուժվածների ընդհանուր թիվը՝ 659, մահերի թիվը՝ 24:

«Ինչ վերաբերում է պացիենտների վիճակին, այս պահին ունենք ծայրահեղ ծանր վիճակում 10 հոգի, թոքաբորբով՝ 230, արհեստական օդափոխության վրա՝ 5 հոգի, նրանցից մեկը 27 տարեկան է, ունի խրոնիկ բնածին ծանր հիվանդություն, բժիշկներն ամեն ինչ անում են, որ իրավիճակը կայունացնեն, հույսեր կան, որ կկարողանան փրկել: Աճի տեմպը մոտավորապես նույնն է»,- ասաց նա:

Թորոսյանը նշեց, որ մահճակալային ֆոնդի առումով դեռ ծանրաբեռնվածությունն այնպիսին չէ, որ խոսենք այլ տարբերակի անցնելու մասին: Նախարարը շեշտեց՝ պետք է զգոնությունը չկորցնել: Նա խոսեց նաև տարբեր երկրներում տիրող իրավիճակի մասին, նշեց՝ իրավիճակը տարբեր է, քանի որ պրոցեսը տարբեր ժամանակներում է սկսվել: Նախարարն անդրադարձավ Իրանին:
«Իրանի ամենօրյա տվյալները որ նայում ենք՝ իրավիճակ է, երբ ամեն օր նոր դեպքերի թիվն ավելի քիչ է, քան նախորդ օրը, նույնը վերաբերում է մահերին: Այնտեղ սահմանափակումների թուլացումներ են»,- նշեց Թորոսյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ