Գլխավոր էջ Նորություններ Շատ ուզենալով նույնիսկ մորս չեմ գրկել, հորս ձեռքով չեմ բարևել, որ նրանց...

Շատ ուզենալով նույնիսկ մորս չեմ գրկել, հորս ձեռքով չեմ բարևել, որ նրանց վտանգի չենթարկեմ . նախարար

429
0

«Մենք Ծաղկաձորում արդեն ունենք 9 ինքնամեկուսացման վայր, որտեղ այս պահին մեկուսացման մեջ են գտնվում մոտ 750 քաղաքացիներ»,- ուղիղ միացման ընթացքում հայտնեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նա ընդգծեց, որ բոլոր մեկուսացման վայրերում իրականացվում է պատշաճ հսկողությունը, բուժօգնություն. «Այս ուղղությունը մեզ թույլ է տվել խուսափել մեծ տարածումներից։

Որովհետև միայն մեկուսացման վայրերից 350-400 հոգի ունեցել են դրական դեպք։ Այսինքն՝ եթե մենք մեկուսացման վայրերում այս ամենը չկազմակերպեինք կունենայինք այդքան քաղաքացիներ, որոնք չիմանալով իրենց հիվանդության մասին կվարակեին այլ մեր քաղաքացիներին։ Սակայն, մեկուսացումը թույլ է տվել խուսափել նման զարգացումներից»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ