Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Ինքնամեկուսացումն անօգուտ է, եթե դուք վերաբացեք դպրոցներն ու ձեռնարկությունները. ԱՀԿ

Ինքնամեկուսացումն անօգուտ է, եթե դուք վերաբացեք դպրոցներն ու ձեռնարկությունները. ԱՀԿ

3207
0

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Գեբրեյուսը խոստովանել է, որ քաղաքացիների ինքնամեկուսացումը և շարժափորձի սահմանափակումները չեն օգնի ամբողջովին վերացնել կորոնավիրուսային պանդեմիան: Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է կազմակերպության կայքում: Ըստ նրա՝ նման միջոցները ժամանակ կստանան կորոնավիրուսի տարածման տեմպը նվազեցնելու համար, բայց դա բավարար չէ կյանքեր փրկելու համար: «Այսպիսով՝ դուք կարող եք ստեղծել միայն «հնարավորությունների պատուհան»», -ասում է ԱՀԿ ղեկավարը: Նրա խոսքով՝ վիրուսի տարածման դեմ պայքարում առաջխաղացման հասնելու վեց եղանակ կա: Առաջին հերթին անհրաժեշտ է բարելավել առողջապահական համակարգը և վերապատրաստել բժշկական անձնակազմին, որոնք պատրաստ կլինեն աշխատել վարակվածների հետ:

Բացի այդ, անհրաժեշտ է նույնականացնել բոլոր վարակակիրներին և ավելացնել կորոնավիրուսի համար թեստերի քանակը: ԱՀԿ ղեկավարը նաև նշել է, որ անհրաժեշտ է պատրաստել լրացուցիչ հիվանդանոցներ հիվանդների ընդունելության համար, վերահսկել վարակված անձանց բոլոր շփումները և ամբողջ ուժերը նվիրել կորոնավիրուսի դեմ պայքարին: Գեբրիուսը վստահ է, որ նման միջոցառումները ոչ միայն կդադարեցնեն վիրուսի տարածումը, այլև կանխելու են համաճարակի վերսկսումը բոլոր սահմանափակումները հեռացնելուց հետո: «Եթե դուք վերաբացեք դպրոցներն ու ձեռնարկությունները, ապա, միևնույն է, դրանք շուտով նորից փակելու եք», — ասել է նա:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ