Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումները կապիկների վրա հաջող են անցել

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումները կապիկների վրա հաջող են անցել

972
0

Չինացի գիտնականները հայտնել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի՝ կապիկների վրա հաջող փորձարկումների մասին։ Դեղամիջոցը կենդանիների օրգանիզմում խթանում է SARS-CoV-2-ի դեմ պայքարի համար հակամարմինների ստեղծմանը, հայտնի է դառնում bioRxiv էլեկտրոնային գրադարանի կայքում հրապարակված ուսումնասիրությունից։

Մասնագետները կորոնավիրուսի դեմ մաքրված ինակտիվացված պատվաստանյութի փորձնական արտադրություն են սկսել։ Բժշկական այս դեղամիջոցը հակամարմինների արտադրությունը խթանող հատկություն ունի, որն ամենաքիչը SARS-CoV-2 վիրուսի 10 տիպիկ շտամ է չեզոքացնում։ Փորձարկումները կատարվել են կապիկների, մկների և առնետների վրա։

Փորձի հիման վրա գիտնականները եզրակացրել են, որ դեղամիջոցի՝ 3 և 6 միկրոգրամ չափաբաժիններով մակակների օրգանիզմի իմունիզացիան SARS-CoV-2- ի դեմ ամբողջական կամ մասնակի պաշտպանություն է ապահովել:

Որպես եզրակացություն՝ գիտնականները հայտարարել են, որ ձեռք բերված տվյալների վրա հիմնվելով՝ կարելի է դեղամիջոցի կլինիկական փորձարկումներ իրականացնել արդեն մարդկանց վրա և հաջողության դեպքում պատվաստանյութի զանգվածային արտադրություն կազմակերպել։

Ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ հրապարակված հոդվածն անկախ փորձագետների գնահատականին չի արժանացել և առաջարկվում է այն քննարկման ներկայացնել գիտնականների շրջանում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ