Գլխավոր էջ Նորություններ Իրանից Հայաստան է եկել բեռնափոխադրում իրականացնող 1271 տրանսպորտային միջոց

Իրանից Հայաստան է եկել բեռնափոխադրում իրականացնող 1271 տրանսպորտային միջոց

612
0

ՀՀ ճանապարհային ոստիկանության կարգախմբերը կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման շրջանակներում իրականացրել են մի շարք միջոցառումներ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը։

«Իրանի Իսլամական Հանրապետությունից ՀՀ մուտք գործած բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների քանակը արտակարգ դրության օրերին եղել է 1271, որն իրականացվել է 1197 կարգախմբի կողմից։ Ճանապարհային ոստիկանության կարգախմբերի կողմից համավարակի կանխարգելման շրջանակներում ՀՀ տարածքում իրականացվել է 106 տրանսպորտային միջոցի ուղեկցում»,- նշեց Մհրյանը։

Նրա խոսքով՝ «Զվարթնոց» օդանավակայանում սահմանափակվել է տրանսպորտային միջոցների տեղաշարժը և իրականացվել են ուղեկցումներ դեպի Վրաստանի Հանրապետություն և մեկուսացման վայրեր։ 8 անգամ սահմանափակվել է տրանսպորտային միջոցների տեղաշարժը 16 կարգախմբի միջոցով։ Դեպի Արցախի Հանրապետություն թույլատրվել է 2946, արգելվել՝ 603 տրանսպորտային միջոցի մեկնումը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ