Գլխավոր էջ Նորություններ Կորոնավիրուսով վարակված կնոջ նորածին դստերն անվանակոչել են Էմիլի. մանրամասներ

Կորոնավիրուսով վարակված կնոջ նորածին դստերն անվանակոչել են Էմիլի. մանրամասներ

635
0

Ինչպես արդեն հայտնել ենք, ապրիլի 16-ին Հայաստանում ունեցել ենք առաջին ծնունդը մայրիկից, ում մոտ կորոնավիրուսի թեստը դրական է եղել:

ArmDaily.am-ի տեղեկություններով ծննդկանը Սյունիքի մարզից է: Երեխան աղջիկ է, ում անվանակոչել են Էմիլի:

Մեզ հետ զրույցում Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը հաստատեց մեր տեղեկությունը, նշելով, որ ընտանիքի հարազատների հետ մշտական կապի մեջ են, երեխան և մայրիկն իրենց լավ են զգում: «Ծննդաբերության ժամանակ մայրիկի մոտ կորոնավիրուսի երկրորդ թեստը բացասական է եղել: Երեխան մոտ 10 օրից նոր կթեստավորվի»: Բաբայանը նշեց, որ այս պահին մարզից պաշտոնապես հաստատված որևէ վարակակիր չկա, բոլոր հաստատված դեպքերը բուժվել են:

Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը նշեց, որ այս պահին տեղեկություն չունի, թե երբ կթեստավորեն երեխային:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ