Գլխավոր էջ Նորություններ Մահվան նոր դեպք Մարալիկում․ 90-ամյա տղամարդը մահացել էր՝ նրա մոտ կորոնավիրուս հաստատվելուն...

Մահվան նոր դեպք Մարալիկում․ 90-ամյա տղամարդը մահացել էր՝ նրա մոտ կորոնավիրուս հաստատվելուն պես

1703
0

Գիշերը Մարալիկում 90-ամյա տղամարդ է մահացել, որը մոտակա Սառնաղբյուր համայնքի բնակիչ էր և գտնվում էր դստեր խնամքի տակ։ Նրա դուստրը Մարալիկի առողջության կենտրոնի բուժաշխատող է, որի մոտ ևս ախտորոշվել էր կորոնավիրուս։

Ինչպես տեղեկացրել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, ծերունական հիվանդություններ ունեցող 90-ամյա տղամարդու վիճակը լավ չի եղել, սակայն հրաժարվել էին նրան հոսպիտալացնելուց։ Նա, ըստ մարզպետի, երեկ այլևս գիտակցություն չի ունեցել, որոշել են նմուշառում անել, գիշերը 2-ին պատասխան է եկել, որ նրա մոտ կա կորոնավիրուս, ժամը 3-ին մահացել էր։

Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանն էլ տեղեկացրել է, որ այսօր արագ կազմակերպվել է նրա հուղարկավորությունը,  հուղարկավորությունից հետո էլ  ախտահանման աշխատանքներ են իրականացրել։

 Նյութի աղբյուր`  aravot.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ