Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Մարդկությունը ստիպված է ապրել կորոնավիրուսի սպառնալիքի ներքո «մոտ ապագայում»․ ԱՀԿ փորձագետ

Մարդկությունը ստիպված է ապրել կորոնավիրուսի սպառնալիքի ներքո «մոտ ապագայում»․ ԱՀԿ փորձագետ

2435
0

Մարդկությունը ստիպված կլինի ապրել կորոնավիրուսի սպառնալիքի ներքո «մոտ ապագայում» եւ հարմարվել ստեղծված իրավիճակին, քանի որ չկան երաշխիքներ, որ կստեղծվի հաջողված պատվաստանյութ, հայտարարել է առողջապահության ոլորտում առաջատար փորձագետներից մեկը, COVID-19-ի հարցերով Առողջապահության համաշխարհային կազմակերպության զեկուցող, պրոֆեսոր Դեւիդ Նաբարոն, գրում է The Guardian-ը։

The Observer-ին տված իր հարցազրույցում Նաբարոն հայտարարել է, որ հանրությունը չպետք է համարի, որ նոր տիպի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կստեղծվի առաջիկայում, եւ ստիպված կլինի հարմարվել՝ հաշվի առնելով վերոնշյալ սպառնալիքը։

«Պարտադիր չէ, որ դուք կարողանաք մշակել պատվաստանյութ յուրաքանչյուր վարակի դեմ, որը կլինի անվտանգ ու արդյունավետ։ Որոշ վիրուսներ չափազանց բարդ են, երբ խոսքը վերաբերում է պատվաստանյութի ստղեծմանը։ Այնպես որ առաջիկայում մենք կշարունակենք ապրել այդ վիրուսի՝ որպես մշտական սպառնալիքի հետ»,-նշել է Նաբարոն։

Պրոֆեսորի խոսքով՝ դա նշանակում է վարակվածների եւ նրանց շփման շրջանակի մեկուսացում, կորոնավիրուսից տարեցների պաշտպանություն եւ հիվանդանոցների հնարավորությունների ընդլայնում նոր պացիենտներ ընդունելու համար։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ