Գլխավոր էջ Նորություններ Վարդենիս քաղաքի ելումուտը դադարեցվել է

Վարդենիս քաղաքի ելումուտը դադարեցվել է

1616
0

Ինչպես արդեն հայտնել ենք, Գեղարքունիքում գրանցվել է  կորոնավիրուսի վարակման առաջին դեպքը: Վիճակն այժմ կրիտիկական է, քանի որ կորոնավիրուսով վարակված անձը Վարդենիս քաղաքի պոլիկլինիկայի բժիշկներից է: Այսինք, տվյալ անձի շփման շրջանակը բավական մեծ է, քանի որ այս օրերին նա աշխատանքի բերումով շատ մարդկանց հետ է շփվել՝ թե՛ այցելուների, թե՛ ընտանիքի անդամների, թե՛ պոլիկլինիկայի աշխատակազմի։

Ընդ որում, նա մի քանի օր վատառողջ է եղել, սակայն այդպես աշխատանքի է գնացել։ Մենք տեղեկացանք, որ արդեն մեկուսացումներ արվել են՝ հիմնականում իր հետ անմիջական շփում ունեցած աշխատակիցների շրջանում, սակայն այժմ փորձում են հասկանալ շփման շրջանակը, որպեսզի նոր մեկուսացումներ արվեն։ Այժմ պոլիկլինիկայի աշխատանքները շարունակվում են, սակայն սա էլ է ռիսկային, եւ այժմ այդ առումով ևս քննարկումներ են ընթանում։

Ըստ տեղեկությունների  Վարդենիս քաղաքի ելումուտը դադարեցվել է, քաղաքը մեկուսացված է:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ