Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Բրայան Մեյը կարծում է, որ կորոնավիրուսի համավարակը սկսվել է մսակերներից. NME

Բրայան Մեյը կարծում է, որ կորոնավիրուսի համավարակը սկսվել է մսակերներից. NME

923
0

Բրիտանացի երաժիշտ և Queen ռոք խմբի կիթառահար Բրայան Մեյը հայտարարել է, որ կորոնավիրուսի պանդեմիան սկսվել է այն մարդկանց պատճառով, ովքեր միս են օգտագործում: Այս մասին ապրիլի 16-ին հայտնել Է NME ամսագիրը։

Մեյի կարծիքով ՝ աշխարհի վերջին իրադարձությունները շատերին կստիպեն վերանայել մսամթերքի նկատմամբ վերաբերմունքը։ Հատկապես հաշվի առնելով համացանցում տարածված տեղեկատվությունն այն մասին, որ առաջին մարդը վարակվել է Ուհան քաղաքի շուկայում, որտեղ պատրաստում և վաճառում են էկզոտիկ կենդանիներ:

«Հավանաբար, այս համաճարակն իսկապես սկսվել է նրանցից, որոնք ուտում են կենդանիներին: Եվ հիմա ես ավելի շատ համոզված եմ, որ մսի օգտագործումն առողջության համար ամենաօգտակար բանը չէ»,- ընդգծել է երաժիշտը։

Հայտնի է՝ Բրայան Մեյը հունվարից է դարձել բուսակեր, իսկ հիմա լրջորեն տարվել է դրանով։

«Արդեն երեք ամիս է՝ ես նման կենսակերպ եմ վարում։ Սկզբում ինձ համար դա ուղղակի  փորձ էր։ Երկար ժամանակ կենդանիների պաշտպան եմ եղել, բայց ժամանակ առ ժամանակ միս եմ կերել։ Այժմ մենք տեսանք, որ կենդանիներ ուտելը մարդկանց ծնկի բերեց: Այդ պատճառով, կարծում եմ, ժամանակն է կրկին քննություն անել, որպեսզի չոչնչացնեն այլ տեսակներ»,- նշել է Մեյը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ