Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Գիտնականները պարզել են, թե COVID-19-ի վարակակիրները ե՞րբ են ավելի վարակիչ

Գիտնականները պարզել են, թե COVID-19-ի վարակակիրները ե՞րբ են ավելի վարակիչ

1130
0

Վարակի փոխանցման մոտ կեսը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ վարակակիրները դեռ չեն ունեցել որևէ ախտանիշ: Այս մասին ասված է Գուանչժոյի և Հոնկոնգյան համալսարանների համաճարակաբանների ուսումնասիրության մեջ և հրապարակված Nature Medicine ամսագրում:

Գիտնականների եզրակացության հիմքում ընկած են 94 հիվանդների անալիզների արդյունքներ, որոնցում հայտնաբերվել է COVID-19-ը վաղ փուլում:

Ուսումնասիրության հեղինակները պարզել են, որ մարդու օրգանւզմում վիրուսային մասնիկների առավելագույն քանակը ձևավորվում է վարակման առաջին օրերին, և դրա վտանգը, որպես փոխանցող, գագաթնակետին հասնում է ` 0,7 օրվա ընթացքում՝ մինչև ախտանիշների ի հայտ գալը:

Համաճարակաբանները հաշվել են, որ վարակի փոխանցման 44 տոկոսը տեղի է ունեցել մինչ վարակակրի մոտ առաջին ախտանշանների ի հայտ գալը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ