Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում ԱՀԿ-ն արձագանքել է կազմակերպության ֆինանսավորումը սառեցնելու Թրամփի որոշմանը

ԱՀԿ-ն արձագանքել է կազմակերպության ֆինանսավորումը սառեցնելու Թրամփի որոշմանը

631
0

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը ցավով է ընդունել կազմակերպության ֆինանսավորումը սառեցնելու վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:

Գեբրեյեսուսն ասել է, որ ԱՄՆ-ն կազմակերպության վաղեմի և առատաձեռն ընկերն է եղել, և հույս է հայտնել, որ այդպես էլ կշարունակվի: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վերլուծում է այն ազդեցությունը, որ կարող է ունենալ ֆինանսավորման սառեցումը, և իր գործընկերների հետ փորձում է լրացնել ստեղծված ֆինանսական բացերը:

«Այս պահին մեր հիմնական խնդիրը վիրուսը դադարեցնելն է և կյանքեր փրկելը: ԱՀԿ-ն շնորհակալ է այն բազմաթիվ երկրներին, կազմակերպություններին և անհատներին, որոնք իրենց աջակցությունն են հայտնել մեզ վերջին օրերին, այդ թվում՝ ֆինանսական աջակցություն տրամադրել: Մենք ողջունում ենք համաշխարհային միասնության այս դրսևորումը, որովհետև միասնությունը կարող է հաղթել COVID-19-ը», – ասել է ԱՀԿ-ի ղեկավարը:

Հիշեցնենք՝ Դոնալդ Թրամփը սառեցրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆինանսավորումը՝ պատճառաբանելով, որ այն չի կարողացել վերահսկել կորոնավիրուսի համավարակը: ԱՄՆ-ի այս քայլը քննադատել են Ռուսաստանը, Չինաստանը, Գերմանիան, Ֆրանսիան, ՄԱԿ-ը և այլ երկրներ ու կազմակերպություններ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ