Գլխավոր էջ Medmedia TV Արտագնա աշխատանքի մեկնողների խնդիրը ևս կառավարության ուշադրության կետրոնում է

Արտագնա աշխատանքի մեկնողների խնդիրը ևս կառավարության ուշադրության կետրոնում է

979
0

Արտագնա աշխատանքի մեկնած մարդկանց հարցը լուծելու ենք հետեւյալ կերպ. մեր պլանն է, որ այս տարի ինչքան պլանավորել էինք առանց այդ էլ աննախադեպ ծավալի կապիտալ շինարարություն, հիմա խնդիր ենք դրել, որ կապիտալ շինարարության ծախսերն ավելի մեծացնենք: Այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Անցած տարի արդեն աննախադեպ ծավալի շինարարություն էր Հայաստանում եւ մարդկային աշխատուժը ֆիզիկապես չէր հերիքում: Այս տարի, եթե կորոնավիրուսը մեզ չխանգարի, նկատի ունեմ ստիպված լինենք վերադառնալ կարանտինային ռեժիմի, մենք կապիտալ ծախպսերի գծով կապահովենք արտագնա աշխատանքի մեկնողների աշխատանքը: Այս պահին մեր հատկացրած եւ հատկացնելիք միջոցները եւ այն փոփոխությունները, որ մենք կիրականացնենք բյուջեում, ԱԺ-ի հետ միասին, կլուծի այդ հարցը, որպեսզի արտագնա աշխատանքի մեկնողնածները անեն նույն աշխատանքը, բայց արդեն Հայաստանում»,-ընդգծեց նա:

Աղբյուրը՝ news.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ