Գլխավոր էջ Գլխավոր Արցախի պարետը հանդես է եկել հայտարարությամբ

Արցախի պարետը հանդես է եկել հայտարարությամբ

801
0

Մենք հանրապետությունում ունեցել ենք կորոնավիրուսի 6 հաստատված դեպք, որից 2-ը առողջացել են արդեն: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արցախի պարետ, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

Նա նաև նշեց, որ այսօր արված բոլոր 16 թեստերի պատասխանները բացասական են եղել: «Մինչ այս արվել է 75 թեստ»:

Պարետի խոսքով վարակի օջախներից մեկը համարվող Քաշաթաղի օջախը կարելի է համարել մարված:

Նա նշեց, որ բոլոր այն դեպքերում, երբ մարդիկ ինքնամեկուսացված են և չեն կարող տանից դուրս գալ, նրանց պարենի հարցը լուծվում է. «Քաշաթաղի շրջանի համայնքներում, նաև այլ համայնքներում ինքնամեկուսացված քաղաքացիներին մեկ ամսվա համար պարենմթերք է հատկացվում»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ