Գլխավոր էջ Գլխավոր Թուրքիայում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 1296-ի

Թուրքիայում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 1296-ի

640
0

Թուրքիայում վերջին օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 4093 նոր դեպք, մահացել է 98 մարդ: Վարակման դեպքերի ընդհանուր քանակը հասել է 61 049-ի, մահացածների ընդհանուր թիվը 1296 է: Այս մասին տեղեկացնում է NTV հեռուստաընկերության կայքը` հղում տալով երկրի առողջապահության նախարարությանը:

Վերջին օրվա ընթացքում Թուրքիայում անցկացվել է 34 456 թեստավորում, մինչդեռ մեկ օրում առողջացել և հիվանդանոցներից դուրս է գրվել 511 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման  1 925 224 դեպք, 119 702-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 447 948 մարդ։ Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 210 երկրում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ