Գլխավոր էջ Նորություններ Պետք է բոլորը թեստավորվեն. Վիրուսի տարածումը պետք է լինի կառավարելի. Նարեկ Զեյնալյան

Պետք է բոլորը թեստավորվեն. Վիրուսի տարածումը պետք է լինի կառավարելի. Նարեկ Զեյնալյան

1062
0

Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտն է թեստեր արտադրելու հայտ ներկայացրել, բնականաբար, քանի դեռ չեն արտադրել չենք կարող դրանց որակի մասին խոսել, բայց կարծում եմ՝որակը կլինի համապատասխան այն թեստերը, որոնք այսօր շուկայում առկա են: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը:

Անդրադառնալով արագ թեստերին, նա նշեց, որ դրանով որոշում են արյան մեջ օրգանիզմի պատասխան ռեակցիան վիրուսի հանդեպ. «Բացասական արդյունքի դեպքում դա իսկապես բացասական է, դրականը կարող է լինել կեղծ: Այսինքն եթե տվեց դրական արդյունք, դա դեռ չի նշանակում, որ անձը վարակակիր է: Կարող է լինել կեղծ դրական, դրանից հետո պետք է արդֆեն պարտադիր կատարվի PCR թեստը»:

Զեյնալյանը նշեց, որ միայն համավարակը հաղթահարելուց հետո կարելի կլինի գնահատել, թե որ երկիրն ինչպես պայքարեց և ինչ արդյունք ունեցավ, և որի պայքարի մեթոդն էր արդյունավետ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ