Գլխավոր էջ Նորություններ Արձանագրվել է թունավորման 10 և մահվան 1 դեպք. ԱԻՆ

Արձանագրվել է թունավորման 10 և մահվան 1 դեպք. ԱԻՆ

865
0

ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ապրիլի 6-12-ն գրանցվել է 208 դեպք, որից 102-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 38 հրդեհի, 1 փլուզման դեպք, 42 ճանապարհատրանսպորտային պատահար, 12 ինքնասպանության փորձ, ինչպես նաև՝ 65 կենցաղային կանչ, որի հետևանքով տուժել է 58 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 11 քաղաքացի:

Ցավոք, նախորդ շաբաթվա ընթացքում գրանցվել է 9 մահ:

Արձանագրվել է նաև թունավորման 10 դեպք. տուժել է 13 քաղաքացի, մահացել՝ 1 քաղաքացի:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 14 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 16 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 15 տրանսպորտային միջոց:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ