Գլխավոր էջ Նորություններ Իմաստ չունի փողոցից մարդկանց հրավիրենք, ասենք՝ եկեք թեստ անենք. Փաշինյան

Իմաստ չունի փողոցից մարդկանց հրավիրենք, ասենք՝ եկեք թեստ անենք. Փաշինյան

598
0

Ացնող օրվա ընթացքում 26 նոր դեպք է գրանցվել, գումարային դեպքերի թիվը հասել է 1039-ի, կա 14 բուժված և դուրս գրված: Ցավոք, ունեցել ենք ևս մեկ մահվան դեպք, մահերի ընդհանուր թիվը 14 է: Այս պահին ակտիվ հսկողության տակ գտնվող 814 մարդ կա: Այս մասին այսօր` ապրիլի 13-ին, Կառավարության արտահերթ նիստի ժամանակ ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նա նաև նշեց, որ շաբաթ և կիրակի օրերին մեծ թվով թեստեր են արվել:

«Շաբաթ օրը արվել է 680, իսկ կիրակի` 467 թեստ»,-  տեղեկացրեց նախարարը:

Վարչապետը, դիմելով Արսեն Թորոսյանին, ասաց.

«Այսինքն՝ գործնականում ունենք օրական 1000 թեստ անելու հնարավորություն, և պետք է ցուցում ունենանք: Իմաստ չունի փողոցից մարդկանց հրավիրենք, ասենք՝ եկեք թեստ անենք»:

Ինչին ի պատասխան՝ նախարարը նշեց, որ ևˊ ցուցում պետք է լինի, ևˊ նաև թափ հավաքելու պրոցեսը պետք է իրականանա:

Փաստացի, այս պահի դրությամբ 6 լաբորատորիայում է իրականացվում թեստավորումը, առաջիկա շաբաթում դրանց թիվը ևս մեկով կավելանա:

«Բոլոր բուժհաստատություններին իջեցվել են այդ հանձնարարականները, ինչպես նմուշառել, ուր ուղարկել, լոգիստիկ նոր համակարգ է ստեղծվել փոխկապակցվածության, էլեկտրոնային համակարգն է ներդրվում, և օրեցօր, ցուցումների հետ մեկտեղ, թեստերի թիվը կավելաա»,- ասաց նախարարը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ