Գլխավոր էջ Գլխավոր Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի դեպքերի ռեկորդային աճ

Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի դեպքերի ռեկորդային աճ

1472
0

Ռուսաստանում վերջին մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսի 1786 դեպք։ Նման տվյալներ է հրապարակել COVID-19 կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը։ Այսպիսով, այսօր առավոտվա տվյալներով, ընդհանուր առմամբ, Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 11 917 դեպք, որոնք գրանցվել են երկրի 82 շրջաններում։ Ընդ որում, ապաքինվել է 795 պացիենտ։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ Ռուսաստանում կորոնավիրուսից մահացել է 94 մարդ։

Նոր վարակվածների մեծ մասը Մոսկվայում է։ Առաջին անգամ այստեղ մեկ օրում վարակվածների թիվը գերազանցել է 1000-ը։ Ներկայում մայրաքաղաքի բժիշկներն աշխատում են 1 124 նոր պացիենտների հետ, որոնց մեծ մասը 65 տարեկանից ցածր է։ Նոր պացիենտների թվով երկրորդ տեղում Մերձմոսկվան է, իսկ երրորդ տեղում՝ Կոմի Հանրապետությունը։

Առաջին անգամ կորոնավիրուսով հիվանդներ են գրանցվել Տիվայի Հանրապետությունում, որտեղ, ըստ պաշտոնական տվյալների, վարակակիրների թիվը 6-ն է։ Ավելի վաղ, «ВКонтакте»-ի իր էջում հանրապետության ղեկավար Շոլբան Կարա Օօլը գրել էր, որ Ըրբան գյուղ կորոնավիրուսը բերել է Կրասնոյարսկից ժամանած մի պաշտոնյա, որը մինչ այդ եղել էր Մոսկվայում:

Աղբյուրը՝ hetq.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ