Գլխավոր էջ Գլխավոր ՃՈ ակտեր չվճարողների համար զիջման որոշում այս պահին չկա. պարետատուն

ՃՈ ակտեր չվճարողների համար զիջման որոշում այս պահին չկա. պարետատուն

616
0

Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով հայտարարված արտակարգ դրության պայմաններում շատ քաղաքացիներ այս օրերին չեն աշխատում, հետևաբար՝ չունեն գումարի աղբյուր: Կորոնավիրուսի սոցիալական հետևանքները չեզոքացնելու համար կառավարությունը հինգ ծրագիր է առաջարկել, սակայն այդ ծրագրերը չեն առնչվում ֆինանսական խնդիրների առաջ կանգնած բոլոր քաղաքացիներին:

օրերին որոշ քաղաքացիներ ահազանգում են Ճանապարհային ոստիկանության ակտերը վճարել չկարողանալու մասին:

168.am-ը դիմեց պարետատուն, ճշտելու, թե արդյո՞ք այժմ կառավարությունը քննարկում է զիջումներ կիրառել այն անձանց նկատմամբ, որոնք  երթևեկության կանոնները  խախտելու համար համապատասխան ակտերով տուգանվել են, բայց  ֆինանսապես ի վիճակի չեն կատարել վճարումները։

«Այս պահին նման որոշում չկա: Եթե նման բան լինի, կտեղեկացնենք»,- մեր հարցին ի պատասխան ասաց պարետատան խոսնակ Մանե Գևորգյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ