Գլխավոր էջ Նորություններ Գյումրիում քացախաթթու խմած 66-ամյա տղամարդը կորոնավիրուսով վարակված չէ

Գյումրիում քացախաթթու խմած 66-ամյա տղամարդը կորոնավիրուսով վարակված չէ

451
0

Գյումրիում քացախաթթու խմած 66-ամյա տղամարդը կորոնավիրուսով վարակված չէ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին «Արմենիա» ԲԿ-ի թունաբանական բաժանմունքից:

«Տղամարդու վիճակը միջին ծանրության է, նա այրվածքներ է ստացել, տեսնենք ոնց կընթանա բուժումը, բայց նա կորոնավիրուսով վարակված չէ»,- հայտնեցին բաժանմունքից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 66-ամյա տղամարդը մարտի 28–ին է Ռուսաստանից եկել եւ տանը մեկուսացված է եղել, իրեն վատ է զգացել, կարծելով, որ կորոնավիրուսով է վարակված, խմել է քացախաթթվի էսենցիա, մտածելով որ դա կօգնի:

Աղբյուրը՝ news.am

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ