Գլխավոր էջ Նորություններ Ֆինանսական ի՞նչ աղբյուրներից են վարձատրվում կորոնավիրուսի դեմ պայքարող բուժաշխատողները

Ֆինանսական ի՞նչ աղբյուրներից են վարձատրվում կորոնավիրուսի դեմ պայքարող բուժաշխատողները

553
0

ՀՀ-ում նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարող բուժաշխատողները հիմնականում վարձատրվում են պետական բյուջեի միջոցներով և, որոշ չափով, նաև նվիրատվությունների շնորհիվ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Մեր բուժաշխատողները պատշաճ ֆինանսավորում են ստանում, անգամ ավելին, քան իրենց առօրյա գործունեության համար են ստացել։ Նրանք վարձատրվում են նաև այնպիսի աղբյուրներից, ինչպիսիք են նվիրատվությունները»,- նշեց նախարարը։

Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ այս գործընթացում ներգրավված է մոտ 1700 բուժաշխատող, որոնք աշխատում են ՀՀ 9 հիմնական բուժհաստատություններում։ «Մենք պետք է հաշվի առնենք նաև շտապ օգնության ծառայությունը, սահմանային անցակետերի մոտ գտնվող բժիշկներին, և կարող ենք ասել, որ մեր բուժաշխատողների թիվը շատ մեծ է»,- ասաց Թորոսյանը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ