Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Անդրեյ Մալախովը կորոնավիրուսի թեստ է հանձնել

Անդրեյ Մալախովը կորոնավիրուսի թեստ է հանձնել

832
0

Հեռուստահաղորդավար Անդրեյ Մալախովը կորոնավիրուսի երկու թեստ է հանձնել: Այս մասին Մալախովը պատմել է  Teleprogramma.pro-ին տված հարցազրույցում:

Մալախովի խոսքով՝ արդեն իսկ երկու բացասական պատասխան է ստացել։

«Ամեն ինչ կարգին է։ Այս իրավիճակում ավելի շատ վախենում ես ոչ թե քեզ, այլ երխայի, մտերիմների, ընտանիքի մեծ անդամների համար։ Ես այնպիսի տեսակ եմ, որ ավելի շատ անհանգստանում եմ շրջապատի, քան ինձ համար»,- խոստովանել է հեռուստահաղորդավարը։

Նա պատմել է նաեւ Ռուբլյովկայի բնակիչների շրջանում նոր միտումների մասին, որոնք կարանտին օգտագործում են բոլորովին ոչ ավանդական եղանակով։

«Ռուբյլովկան լի է կորոնավիրուսով, այն բերել են լեռնադահուկային հանգստավայրերից, այդ պատճառով շատերն արդեն հիվանդանոցներում եմ։ Ինձ համար բացարձակապես հասկանալի չէ, երբ կարանտին օգտագործում են որպես հնարավորություն՝ պլաստիկ վիրահատություններ անելու համար։ Ահա այսպիսի միտում է հայտնվել»,- պատմել է հեռուստահաղորդավարը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ