Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Կորոնավիրուս է հաստատվել Սաուդյան արքայական տան 150 ներկայացուցչի մոտ. NY Times

Կորոնավիրուս է հաստատվել Սաուդյան արքայական տան 150 ներկայացուցչի մոտ. NY Times

759
0

Սաուդյան Արաբիայում կորոնավիրուսով վարակվածների 5 տոկոսը՝ 150 մարդ, ներկայացնում է արքայական ընտանիքը։ Այս մասին հայտնի է դարձել NY Times պարբերականին։

Արքայական ընտանիքին սպասարկելու համար արքունական հիվանդանոցում արդեն 500 VIP տեղ են նախապատրաստել։ Ընտանիքի վարակակիրներից միայն մեկի վիճակն է ծանր։

Ինքը՝ Սալման արքան, որ 84 տարեկան է, այդպիսով խոցելի խմբում է, ինքնամեկուսացել է թագավորությանը պատկանող կղզիներից մեկում՝ Կարմիր ծովում։ Իսկ թագաժառանգ Մոհամմադ բին Սալմանը, որը փաստացի կառավարում է երկիրը, նույնպես ինքնամեկուսացումից է աշխատում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ