Գլխավոր էջ Գլխավոր Կորոնավիրուսով վարակված 4-ամյա երեխան համալսարանական հիվանդանոցում վիրահատվել է

Կորոնավիրուսով վարակված 4-ամյա երեխան համալսարանական հիվանդանոցում վիրահատվել է

693
0

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Քիչ առաջ համալսարանական հիվանդանոցում բարեհաջող ավարտվեց Covid 19 վարակ ունեցող 4-ամյա փոքրիկի դիմածնոտային միջամտությունը։

Երեխան համալսարանական հիվանդանոց էր տեղափոխվել այսօր, դիմածնոտային վիրաբույժները շտապ ցուցումով իրականացրեցին վիրահատություն՝ մանկական վարակաբանի ներկայությամբ:

Փոքրիկի վիճակը կայուն է, ներկա պահին գտնվում է բժիշկների հսկողության ներքո:

Շնորհակալություն եմ հայտնում ԵՊԲՀ Մուրացանի բուժանձնակազմին. դուք լավագույններից եք:

Մնացեք տանը, օգնեք մեր բժիշկներին»։

Քիչ առաջ համալսարանական հիվանդանոցում բարեհաջող ավարտվեց Covid 19 վարակ ունեցող 4ամյա փոքրիկի դիմածնոտային…

Geplaatst door Արմեն Մուրադյան/ Armen Muradyan op Woensdag 8 april 2020

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ