Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Ֆրանսիայում կտրուկ աճել է կորոնավիրուսից մահվան օրական ցուցանիշը, ընդհանուր թիվն անցել է...

Ֆրանսիայում կտրուկ աճել է կորոնավիրուսից մահվան օրական ցուցանիշը, ընդհանուր թիվն անցել է 10 հազարը

457
0

Մեկ օրվա ընթացքում Ֆրանսիայում կորոնավիրուսից մահացել է 1417 մարդ, որոնցից 820-ը՝ ծերերի խնամքի կենտրոններում։ Մահվան դեպքերի ընդհանուր թիվն անցել է 10 հազարը։ Այս մասին հայտարարել է երկրի առողջապահության վարչության ղեկավար Ժերոմ Սալոմոնը, փոխանցում է France24 կայքը։

Մարտի 1-ից մինչև օրս ֆրանսիական բուժհաստատություններում մահացել է կորոնավիրուսի 7091 վարակակիր։ Մինչ այս երկրի իշխանությունները հաշվարկի մեջ չէին ներառում հիվանդանոցներից դուրս մահացությունները, սակայն վերջին շրջանում սկսել են հաշվել նաև այդ դեպքերը։

Սալոմոնը հայտնել է, որ երկրում կորոնավիրուսի 30 հազար վարակակիրներից 7131 մարդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքներում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ