Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Իտալիայում կորոնավիրուսի զոհերի թվում կա 120 բուժաշխատող. CNN

Իտալիայում կորոնավիրուսի զոհերի թվում կա 120 բուժաշխատող. CNN

536
0

Իտալիայում կորոնավիրուսի համավարակն սկսելուց ի վեր մահացել է 94 բժիշկ և 26 բուժքույր: Այս մասին հայտնում է CNN-ը: Իտալիայի առողջապահության ինստիտուտի տվյալներով՝ երկուշաբթի օրվա դրությամբ կորոնավիրուսով վարակված բուժաշխատողների ընդհանուր թիվը հասել է 12.681-ի, որից ավելի քան 6.5 հազարը՝ բուժքույր:

Նրանց կատարած աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան:

Ներկայումս Իտալիայում կորոնավիրուս է հայտնաբերվել 132 հազար մարդու մոտ: 16,5 հազար իտալացի է մահացել կորոնավիրուսային վարակից: Գրեթե 23 հազար քաղաքացի բուժվել է հիվանդությունից:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ