Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 10,5 հազարը

ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 10,5 հազարը

464
0

ԱՄՆ-ում նոր կորոնավիրուսով վարակման հետեւանքով մահացու դեպքերի թիվը գերազանցել է 10,5 հազարը, վարակվածների ընդհանուր թիվը ՝ 362,5 հազարը: Այս պահին այդ երկիրն աշխարհում երրորդ տեղն է զբաղեցնում հիվանդության զոհերի քանակով ՝ զիջելով միայն Իտալիային (16 523 մահացած) եւ Իսպանիային (13 169):

Սպիտակ տան բժշկական փորձագետների կանխատեսումներով՝ պանդեմիան կարող է 100-200 հազար մարդու կյանք խլել ԱՄՆ-ում, նույնիսկ սահմանափակող միջոցների պահպանման դեպքում, հաղորդում Է Reuters-ը:

ԱՄՆ-ում համաճարակի կենտրոնը նախկինի պես մնում է Նյու Յորքը, որտեղ վարակվածները պաշարում են հիվանդանոցները, բժիշկները վախեցած են, իսկ իշխանություններն արդեն դիտարկում են քաղաքի տարածքում ժամանակավոր եղբայրական գերեզմաններ ստեղծելու հնարավորությունը:

Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն խոստովանել է, որ կորոնավիրուսը «թշնամի է, որին մենք թերագնահատել ենք առաջին օրվանից, եւ մենք դրա համար թանկ ենք վճարել»: Նահանգապետը հայտարարել է, որ Նյու Յորքի ռեժիմը երկարացնում է մինչեւ ապրիլի 29-ը.մինչ այդ փակ կլինեն դպրոցները, ձեռնարկությունները եւ կազմակերպությունները, որոնց գործունեությունն առաջնային բնույթ չի կրում: Սոցիալական հեռավորությունը չպահպանելու համար տուգանքը հասել է 1000 դոլարի։

Այն բանից հետո, երբ Նյու Յորքում մահվան դեպքերի թիվն ավելանում է, իսկ ստացիոնար եւ ժամանակավոր դիահերձարան-սառնարաններն արդեն գրեթե լցված են մարմիններով, իշխանությունները սկսել են դիտարկել զոհվածների ժամանակավոր թաղում:

Նյու Յորքի Օրենսդիր ժողովի անդամ Մարկ Լևինը չի բացառել, որ կորոնավիրուսի զոհերին «ժամանակավորապես թաղելու են» այգում:

«Շուտով մենք կսկսենք «ժամանակավոր թաղումները» ։ Հավանաբար, դա կարվի Նյու Յորքի զբոսայգիում:  Կբացվեն կողք կողքի 10-ական դագաղների խրամատներ», — գրել է Լեւինը Twitter-ի իր էջում։ Նա պարզաբանել է, որ խոսքը դեռ հնարավորության մասին է, որին պատրաստվում է քաղաքը: «Այժմ մենք դեռ բավականաչափ ռեսուրսներ ունենք ժամանակավոր դիահերձարաններում եւ պահպանման սառցախցերում։ Բայց դա անխուսափելի կլինի, եթե մահերի քանակի զգալի նվազում տեղի չունենա», — հայտնել է Լեւինը ՝ նշելով, որ եթե մահերի մակարդակը նվազի, ապա ժամանակավոր եղբայրական գերեզմանների անհրաժեշտություն չի լինի:

Ինչպես հաղորդում է The New York Times-ը, ամենայն հավանականությամբ, ժամանակավոր գերեզմաններ կարող են ստեղծվել Հարթ կղզում, որը գտնվում է Բրոնքսի հյուսիս-արեւելքում ՝ Լոնգ Այլենդ նեղուցի արեւմտյան մասում: Դրա երկարությունը մոտ 1,6 կմ է, իսկ լայնությունը ՝ մոտ 300 մետր։ Կղզում արդեն գոյություն ունի գերեզմանոց, որտեղ թաղված են մոտ մեկ միլիոն մարդու մնացորդներ: Տարբեր ժամանակներում կղզում տեղակայված էր հոգեկան հիվանդների կլինիկան, տուբերկուլյոզային առողջարանը, վարժական ռազմական ճամբարը, գերիների համակենտրոնացման ճամբարը, բանտը, անօթեւանների կացարանը, թմրամոլների վերականգնողական կենտրոնը: Սկզբում այստեղ թաղում էին քաղաքացիական պատերազմի զոհերին, հետո քաղաքային գերեզմանոց  ստեղծվեց աղքատների համար։ Անցյալ դարի 70-ական թվականների վերջից այստեղ թաղում են այն մարմինները, որոնք հարազատները չեն տարել քաղաքային դիահերձարանից երկու շաբաթվա ընթացքում:

Կորոնավիրուսից մահացածները կարող են թաղվել այնտեղ, իսկ հետո, երբ համաճարակն ավարտվի, մարմինները արտաշիրմվելու են, հարազատներին են հանձնվելու եւ վերահուղարկավորվելու:

Ներկայում քաղաքում զոհվածների թիվը գերազանցում է 2 հազարը, իսկ մոտ ժամանակներս մահացության աճ է սպասվում, քանի որ համաճարակի գագաթնակետը, Վաշինգտոնի համալսարանի բժշկական դպրոցի հաշվարկներով, տեղի կունենա ապրիլի 16-ին: Այդ օրը բժիշկները կանխատեսում են օրական ավելի քան 3000 մահ։ Նախօրյակին ԱՄՆ — ի նախագահ Դոնալդ Թրամփը քաղաքացիներին նախազգուշացրել է, որ այս շաբաթ երկրի համար ամենադժվարը կլինի, կորոնավիրուսի հետ կապված իրադրության զարգացման առումով.մոտ ժամանակներս մեծ թվով մարդիկ կմահանան:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ