Գլխավոր էջ Գլխավոր «ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի մշտադիտարկումների ընթացքում խախտումներ են արձանագրվել

«ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի մշտադիտարկումների ընթացքում խախտումներ են արձանագրվել

609
0

ԱԱՏՄ-ն հայտնում է.

«ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի մշտադիտարկումների ընթացքում արձանագրված խախտումները հիմք ընդունելով` ՀՀ պարետի որոշմամբ 6 ժամով գործունեության կասեցման որոշում է կայացվել արդեն 42 տնտեսվարողի նկատմամբ։

ԱԱՏՄ-ն շարունակում է թեժ գծով ստանալ բողոքներ։ Դրանց հիմքով եւ սեփական նախաձեռնությամբ Երեւանում եւ մարզերում շուրջ 300 տնտեսվարողի մոտ դիտարկվել է աշխատողների առողջության պահպանման եւ անվտանգության ապահովման վիճակը։

Հիմնական խախտումներն առնչվում են աշխատողներին դիմակներով ու ձեռնոցներով, ախտահանման միջոցներով չապահովելուն, առանձին հանդերձապահարանների ու հոսող ջրի բացակայությանը»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ