Գլխավոր էջ Նորություններ Թեմայի վերաբերյալ հարցերի չեմ պատասխանելու․ ԱՆ մամուլի խոսնակը՝ օպերային երգչուհու մահվան մասին

Թեմայի վերաբերյալ հարցերի չեմ պատասխանելու․ ԱՆ մամուլի խոսնակը՝ օպերային երգչուհու մահվան մասին

454
0

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով օպերային երգչուհի Աննա Սարդարյանի մահվանը։

Գրառումը ներկայացնում ենք ստորև՝

«Ուզում եմ վերջնականապես փակել երգչուհու թեման` հարգելով վերջինիս մահվան հանգամանքը, ինչպես նաև բժշկական և անձնական գաղտնիք ունենալու մարդու իրավունքը:

Այս ընթացքում մի քանի անձ ներկայացել է ընտանիքի ծանոթ-բարեկամ և տարբեր սցենարներ փոխանցել` այդ թվում քրոջ վատառողջ լինելու մասին, ինչը պարզվեց, որ ևս իրականությանը չի համապատասխանում։

Առհասարակ, թեմայի վերաբերյալ հարցերի չեմ պատասխանելու, մանավանդ, որ ընտանիքը նույնպես կիսում է այս տեսակետը»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ