Գլխավոր էջ Նորություններ Կայուն պահակակետեր են տեղակայվել 27 մեկուսացված վայրերում. Հայկ Մհրյան

Կայուն պահակակետեր են տեղակայվել 27 մեկուսացված վայրերում. Հայկ Մհրյան

455
0

Կայուն պահակակետեր են տեղակայվել 27 մեկուսացված վայրերում. այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրել է փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը:

«Հնարավոր վարակակիր հանդիսացող անձանց հետ շփումները բացառելու նպատակով հիշյալ տարածքների կայուն պահակակետերում հերթապահող ոստիկանության աշխատակիցների քանակը կազմում է օրական 137 ծառայող, հիշյալ գործողությունն իրականացվում է 24-ժամյա ռեժիմով և կրում է շարունակական բնույթ:

Շարունակում է ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ուժերով տնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտների իրազեկման գործընթացը: Արդյունքում՝ տնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտներից 36-ի նկատմամբ կազմվել են արձանագրություններ»,- ներկայացրել է Մհրյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ