Գլխավոր էջ Նորություններ Պե՞տք է արդյոք դիմակ կրել. Health.com

Պե՞տք է արդյոք դիմակ կրել. Health.com

496
0

Health.com-ը զրուցել է պրոֆեսոր Ջուլի Ֆիշերի հետ՝ պարզելու համար, թե արդյոք հարկավո՞ր է հասարակական վայրերում դիմակ կրել։ Ֆիշերի խոսքերով՝ ապացույցները վկայում են, որ դիմակներ կրելը պարտադիր չէ՝ մարդկանց վիրուսից պաշտպանելու համար, մասնավորապես այն վիրուսների դեպքում, որոնք կաթիլներով են տարածվում, ինչպես  կորոնավիրուսը։  Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ վիրուսով վարակվածների՝ դիմակներ օգտագործելը, նամանավանդ գրիպի դեպքում, կարող է օգնել կանխելու վիրուսի տարածումը, երբ զուգորդվում է ձեռքերի պատշաճ լվանալով, նույնիսկ նույն տանը բնակվող մարդկանց շրջանում։ 2003 թվականին ծանր ընթացքով սուր շնչառական համախտանիշի (SARS) բռնկման ժամանակ տարբեր միջամտությունների համակարգված գրախոսությունը՝ հրապարակված BMJ-ում, պարզել է, որ ձեռքերը լվանալը (օրական ավելի քան 10 անգամ) դադարեցրել է վիրուսների փոխանցումը 55 տոկոսով, դիմակների օգտագործումը դադարեցրել է մոտ 68 տոկոսով, և ամբողջական պաշտպանությունը (ձեռքեր լվանալը, դիմակները, ձեռնոցները, թիկնոց) 91 տոկոսով արդյունավետ են եղել։  Նոր հետազոտության ընթացքում պարզվել է, որ ասիմպտոմատիկ մարդիկ կարող են փոխանցել կորոնավիրուս, և դիմակների օգտագործումը կարևոր կարող է լինել նրանց համար, ովքեր ախտանիշներ չունեն. «Մենք այժմ գիտենք, որ ասիմպտոմատիկ մարդիկ կամ նրանք, ովքեր ունեն մեղմ ախտանիշներ, կարող են փոխանցել վիրուսը ուրիշներին»,- բացատրում է Ֆիշերը։ «Դիմակներ կրելը կարող է օգնել կանխելու փոխանցումը վարակված մարդկանցից, որոնք նույնիսկ կարող է տեղյակ էլ չլինել, որ հիվանդ են, այլոց, ինչը լրացուցիչ պաշտպանություն է ապահովում, երբ զուգակցվում է ձեռքի լավ հիգիենայի և ֆիզիկական հեռավորության հետ»։  Անկախ այն բանից, թե դիմակները արդյունավետ են, թե ոչ, դիմակներ օգտագործելու ամենամեծ թերությունը բուժաշխատողների համար անհատական պաշտպանիչ միջոցների քիչ լինելն է, որոնք սերտ շփում ունեն կորոնավիրուսով վարակվածների հետ, և հետևաբար՝ վարակվելու մեծ ռիսկ ունեն։

Աղբյուրը՝ Aravot.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ